17:43 | 18.12.13 | Նորություններ | 5753

Ռոստելեկոմը գործարկել է սպասարկման սրահներ Երեւանի մի շարք վարչական շրջաններում

Ռոստելեկոմը այսօր տեղեկացրել է, որ հաճախորդները այսուհետ կարող են այցելել ընկերության վաճառքի եւ սպասարկման նորաբաց սրահներ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք եւ Ավան վարչական շրջաններում, որտեղ կարող են ծանոթանալ եւ բաժանորդագրվել ընկերության ծառայություններին:

Մինչեւ տարեվերջ հաճախորդների համար իրենց դռները կբացեն վաճառքի եւ սպասարկման սրահները նաեւ Արտաշատ եւ Մասիս քաղաքներում:շ

Այսպիսով, ընկերության վաճառքի եւ սպասարկման սրահների թիվը 2013թ. վերջին կհասնի 16-ի՝ ընդգրկելով Աբովյան, Գյումրի, Աշտարակ, Չարենցավան, Վանաձոր, Կապան, Հրազդան, Արմավիր, Արտաշատ, Մասիս քաղաքները, ինչպես նաեւ Երեւան քաղաքի վեց՝ Էրեբունի,Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք եւ Ավան վարչական շրջանները: