17:05 | 18.12.13 | Նորություններ | 3410

ԱրմենՏելը մեկնարկել է «Beeline ամենամանկական մրցույթը»

«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում «Beeline  ամենամանկական մրցույթ» խորագրով նոր ֆոտոմրցույթի անցկացման մասին: Մրցույթի հաղթողներն որպես մրցանակ կստանան Samsung GT-I9192  հեռախոսներ եւ խրախուսական մրցանակներ։

Մրցույթին կարող են մասնակցել 4-12 տարեկան երեխաների այն ծնողները, ովքեր կլուսանկարեն իրենց երեխաների աշխատանքը եւ մինչեւ դեկտեմբերի 27-ը ժամը 10-ը ներառյալ կուղարկեն նկարը pr@beeline.am էլեկտրոնային փոստի հասցեին: Նկարում պետք է պատկերված լինի 2014 թվականի խորհրդանիշ համարվող «կապույտ ձին»: Երեխան նկարը կարող է պատկերել ցանկացած մակերեսի վրա՝ իր համար առավել նախընտրելի տարբերակով, օրինակ՝ մատիտով, կավիճով, ջրաներկով եւ այլն։

Մրցույթում կհաղթի երկու աշխատանք. առաջին հաղթող լուսանկարը համարվում է այն լուսանկարը, որը կհավաքի առավելագույն թվով քվե (VOTE), իսկ երկրորդը կընտրի հանձնաժողովը, որը կազմված է  լուսանկարիչներից եւ «ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչներից: Հանձնաժողովի որոշմամբ ընտրված աշխատանքներից մեկը երեխայի ծնողների համաձայնությամբ հետագայում կօգտագործվի ընկերության գովազդային նյութերում։

«Հավատացած եմ, որ, ինչպես մեր բոլոր մրցույթները, այնպես էլ «Beeline  ամենամանկական մրցույթը» մեծ արձագանք կգտնի մեր օգտատերերի շրջանում։ Բազմիցս ականատես եմ եղել մեր երեխաների տաղանդշատ եւ ստեղծագործ աշխատանքներին եւ համոզված եմ, որ կստանանք հետաքրքիր եւ յուրօրինակ մանկական բազմաթիվ աշխատանքեր, որոնք մեզ կպարգեւեն դրական զգացողություններ եւ վառ տպավորություններ»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը։
 
Մրցույթն ավարտվում է 2014թ. հունվարի 13-ին։ Հաղթողների անունները եւ արդյունքները կտեղադրվեն Facebook-ի Beeline Armenia էջում՝
http://www.facebook.com/beeline.am հասցեով։