17:58 | 17.12.13 | Նորություններ | 3943

    Օրանժ Արմենիան հերքել է ադրբեջանցի հաքերների կողմից բաժանորդների բազան կոտրելու լուրը

    Երեւան: Մեդիամաքս: Օրանժ Արմենիա ընկերության տեղեկատվության եւ հարակցության հետ կապերի բաժնի ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանը հերքել է լուրերն այն մասին, թե ադրբեջանցի հաքերները կոտրել են ընկերության բաժանորդների տվյալների բազան:

    Տեղեկավությունն այդ մասին հարապարկվել էր այսօր Anti-armenia.org կայքում: Հայտարարության մեջ նշված էր, որ ադրբեջանցի ցանցահեններին հաջողվել է կոտրել եւ տիրանալ ՀՀ Ոստիկանության անձնագրային վարչության, Ճանապարհային ոստիկանության, ՎիվաՍել-ՄՏՍ եւ Օրանժ Արմենիա ընկերությունների տվյալների բազային:

    «Բաժանորդների տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը Orange-ի բիզնես պատասխանատվության հիմնասյուներից է: Orange Արմենիայի բաժանորդների բազան գտնվում է առավելագույն պաշտպանության ներքո, որը կազմակերպվում է Orange Խմբի կողմից մշակված տեխնիկական լուծումներով եւ լավագույն մասնագետների կողմից: Այն ոչ իրավասու անձանց համար հասանելի չէ եւ որեւէ մեկի կողմից Orange-ի բազա չարտոնագրված մուտք չի գրանցվել»,- ասված է Օրանժ Արմենիայի տարածած հաղորդագրության մեջ: