16:39 | 17.12.13 | Նորություններ | 3263
ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի հեռախոսաֆիկացման եւ Լոռու մարզի Ախթալա քաղաքի թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին։
Աշխատանքների արդյունքում կտեղադրվեն նոր մայրուղային գծեր, այդ թվում՝ օպտիկամանրաթելային, կվերակառուցվեն գործող կապի հանգույցներն, իսկ Ախթալա քաղաքի գործող բաժանորդային գծերը կվերամիցվեն նոր թվային կայանին։
Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2013թ. դեկտեմբերի վերջին։ ԱրմենՏել-ը կիրականացնի նաեւ ADSL2+ տեխնոլոգիաների տեղադրում Տավուշի մարզի Ոսկեպար եւ Աչաջուր համայնքներում, ինչի արդյունքում համայնքների բնակիչները հնարավորություն կունենան օգտվել լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններից:
«ԱրմենՏել ընկերությունը շարունակում է զարգացնել կապի ենթակառուցվածքները մարզերում: Ուրախ եմ տեղեկացնել, որ մենք Ախթալայի, Աչաջուրի, Ոսկեպարի եւ Ծաղկահովիտ մեր հաճախորդներին կպարգեւենք հասանելիություն նոր ժամանակակից տեխնոլոգիաներ», - նշել է ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: