18:05 | 12.12.13 | Նորություններ | 2554
Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակներում ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է «Ռոստելեկոմ» եւ «Սիստեմա» ընկերությունների ղեկավարներին:
«Ռոստելեկոմ» ԲԲԸ նախագահ Սերգեյ Կալուգինի հետ քննարկվել են Հայաստանում «Ռոստելեկոմ»-ի կողմից ծավալվող գործունեության ընդլայնման հարցերը:
ԱՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովի հետ հանդիպմանը կողմերը քննարկել ել «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով ռուսական կողմին փոխանցված «Մարս» ՓԲԸ գործարանի եւ «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ ձեռնարկությունների զարգացման ծրագրերի հետ կապված հարցերը:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ հայկական կողմը կարեւորում է նշված ձեռնարկությունների լիարժեք գործարկումը երկարաժամկետ հեռանկարում: