16:04 | 11.12.13 | Նորություններ | 3845

ԱրմենՏել-ն առաջարկում է 2014 անվճար ներցանցային րոպե կամ 2014 մեգաբայթ

«ԱրմենՏել» ընկերությունը անցկացնում է Ամանորյա ակցիա Beeline շարժական կապի կանխավճարային եւ հետվճարային համակարգերի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար։

Ակցիայի շրջանակում մինչեւ 2014թ. հունվարի 15-ը Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում բջջային հեռախոս ձեռք բերելու դեպքում ընկերությունը բաժանորդին կնվիրի 2014  անվճար ներցանցային րոպե կամ 2014 մեգաբայթ, որոնք կարելի է օգտագործել ակտիվացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում։

«Ամանորի նախաշեմին մենք ավելացրել ենք հեռախոսների տեսականին Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում եւ որոշել ենք յուրահատուկ նվեր մատուցել շարժական կապի բաժանորդներին։ Գնելով հեռախոս՝ բաժանորդը նվեր կստանա  անվճար ներցանցային րոպեներ կամ մեգաբայթեր», - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: