15:29 | 25.11.13 | Նորություններ | 1830

Հունվարին Թումո կենտրոնում կկայանա Google Glass-ի հատուկ դասընթացը

2014թ․ հունվարին Թումո կենտրոնը կիրագործի Google Glass-ի իր առաջին  դասընթացը, որի ընթացքում մասնակիցները կստեղծեն հավելվածներ (application) այդ ինտերակտիվ սարքի համար։

Google Glass-ն առաջին անգամ ներկայացվեց Հայաստանում ս․թ․ սեպտեմբերին՝ Թումոյում կայացած DevFest Armenia կոնֆերանսի ժամանակ Google ընկերության ավագ ծրագրավորող Իգոր Մահանյոկի ելույթի ընթացքում։

Դասընթացի ընթացքում կներկայացվի Google Glass-ի ծրագրային փաթեթը՝ հնարավորություն տալով մասնակիցներին ստեղծելու Google ակնոցի պարզ հավելված սիմուլյատորի միջոցով, այնուհետեւ փորձարկել եւ հարմարեցնել այն՝ օգտագործելով հենց Google Glass սարքը։

Այս պիլոտային նախագիծը բաց կլինի սահմանափակ թվով պատանիների համար՝ ներգրավելով եւ Թումո սաներին եւ  բուհերի ուսանողներին։ Մասնակցության պայմանները կհայտարարվեն ս․թ․ դեկտեմբերին Թումոյի կայքում եւ Ֆեյսբուքյան էջում։