15:27 | 22.11.13 | Նորություններ | 1216

    mLab-ը կպատրաստի մոբայլ հավելվածներ փոքր բիզնեսի համար

    13 երկրներում գիտելիքահենք տնտեսությունը զարգացնելու նպատակով հիմնադրված mLab լաբորատորիաներից միայն երեքն են այսօր կենսունակ. երկուսը գործում են Աֆրիկայում, մեկը` Հայաստանում:

    Այս մասին այսօր Երեւանում կայացած AppCON 2013 համաժողովի ժամանակ հայտարարել է mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի տնօրեն Մարիամ Դավթյանը:

    mLab-ը Հայաստանում իրականացնում է թե կրթական ծրագրեր, եւ թե արտադրանքի մշակում:

    Դավթյանի խոսքերով, լաբորատորիան բաց է բոլորի համար, նորեկներին կցում են փորձառու մասնագետներին, եւ այդ խմբերը մի քանի ամիս շարունակ միասին աշխատելով՝ նոր հավելվածներ են ստեղծում: Այս պահին այդ խմբերի կողմից արդեն  ստեղծվել են 70 հավելվածներ, որոնց ներբեռնումների ընդհանուր թիվը հասնում է 2 մլն-ի:
    “Այս պահին պատրաստում ենք մոբայլ հավելվածներ փոքր բիզնեսի համար: Արդեն աշխատում ենք մի քանի կազմակերպությունների հետ, որոնք կաջակցեն այդ հավելվածների առաջխաղացմանը: mLab-ը գործում է նաեւ Գյումրիում, շուտով կբացվի նաեւ Կապանի մասնաճյուղը”,- հավելել է Դավթյանը:

    AppCON 2013 համաժողովի գլխավոր աջակիցն է «ԱրմենՏել ՓԲԸ» (ապրանքանիշը՝ Beeline):