Անդրեյ Պյատախինը
12:37 | 22.11.13 | Նորություններ | 3034
ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը ` Beeline) ակտիվորեն աշխատում է իր բջջային ցանցի ընդլայնման վրա:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ըստ նրա, ընկերության 2014 թվականի ներդրումային ծրագիրը նախագծված է` հաշվի առնելով շարժական ինտերնետի ծառայությունների մատուցման ընդլայնումը:
«Շարժական ինտերնետը եւ դրա զարգացումը մեր գործունեության հիմնական գերակայությունն է», - ասել է Անդրեյ Պյատախինը: