09:59 | 22.11.13 | Նորություններ | 3859

Twitter-ի փոխնախագահը միացել է Թումոյի խորհրդին

Twitter-ի ՏՏ ոլորտի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը դարձել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի նոր անդամ:

Րաֆֆի Գրիգորյանը կկիսի իր փորձն ու կրթության հանդեպ եռանդը Թումոյի թիմի հետ, ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Րաֆֆի Գրիգորյանր ղեկավարել է Twitter-ի ծառայությունների ինտեգրումը Apple-ի iOS բջջային համակարգին եւ օգնել է ստեղծել Թվիթերի Աշխարհագրական տեղադրության (Geolocation) ծրագիրը: Նա Թվիթերում ղեկավարում է ավելի քան հինգ տարբեր խմբեր եւ պատասխանատու է սոցիալական ցանցի ծրագրային ապահովման ենթակառույցի համար:

Նախքան Թվիթերին միանալը, Գրիգորյանը համահիմնադրել է WattzOn.com-ը, որը Business Week ամսագիրն անվանել էր 2008 թ. լավագույն գաղափար: Նա եղել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Մեդիա մասնիկներ ու ատոմներ խմբի անդամ, ինչպես նաեւ դասավանդել է Նյու Յորքի համալսարանի Ինտերակտիվ հեռահաղորդակցության բաժնում:

2014 թ. գարնանը Րաֆֆի Գրիգորյանը Թումոյում կղեկավարի համակարգչային ծրագրավորման խորացված աշխատարանը՝ օգնելով ընդլայնել Թումոյի ծրագրավորման ոլորտի ուսումնական ծրագիրը: