13:16 | 14.11.13 | Նորություններ | 2224

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրնկալել է ՀՀ նախագահի ՏՏ մրցանակին արժանացած Ցուգիո Մակիմոտոին

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի կողմից «Համաշխարհային ՏՏ մրցանակ 2013»-ին արժանացած Hitachi ընկերության էլ. սարքերի խմբի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն Երեւանում այսօր հանդիպել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում Ցուգիո Մակիմոտոն ՏՏ ոլորտի գործարար ներկայացուցիչների համար անցկացրել է դասախոսություն` «Կիսահաղորդիչների ոլորտի նորարարությունների ազդեցությունը մեր հասարակության վրա» թեմայով:

«Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում ՏՏ ոլորտին եւ ճիշտ ուղու վրա է. ՏՏ-ն համաշխարհային մրցունակության ոլորտում ամենաուժեղ զենքն է: Դուք ունենք շատ կրթված քաղաքացիներ, որոնք մեծ ներդրում կունենան այս ոլորտում»,-ասել է Ցուգիո Մակիմոտոն:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ «ժամանակակից աշխարհում ՏՏ ոլորտը համարվում է երկրի տնտեսական աճի առանցքային գործոններից մեկը: ՏՏ եւ ՏՀՏ ոլորտում աշխատելով եւ հայ մասնագետների ամենօրյա ձեռքբերումներին ականատես լինելով` մենք համոզված են, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում նվաճումների հսկայական ներուժ ունի: Այդ է պատճառը, որ մենք պարտավորվում ենք աջակցել այս ոլորտի շարունակական զարգացմանը նպաստող ազգային ծրագրերին»:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն չորրորդ անգամ ստանձնում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի «Համաշխարհային ՏՏ մրցանակ»-ի հովանավորությունը:

«Համաշխարհային ՏՏ մրցանակ 2013»-ը ՀՀ նախագահը Ցուգիո Մակիմոտոին կհանձնի վաղը:

Ցուգիո Մակիմոտոն այս անվանակարգի թվով չորրորդ մրցանակակիրն է: