Կարեն Ղազարյանը, Ռալֆ Յիրիկյանը և Հասմիկ Պողոսյանը
16:54 | 13.11.13 | Նորություններ | 3642
ՎիվաՍել-ՄՏՍ-ը 200 մլն դրամ է տրամադրել «Սիրո կամուրջ» նոր հայկական մյուզիքլի նախագիծն իրականացնելու նպատակով:
«Սիրո կամուրջ»-ը Հայաստանում մյուզիքլը զարգացնելու փորձ է: Նախաձեռնողներն են` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը եւ «Արտ Թիմ» ընկերությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախագծի գլխավոր գործընկերն է:
«Սիրո կամուրջ» մյուզիքլի ռեժիսորն է Վահան Բադալյանը: Երաժշտության հեղինակներն են Արմեն Մարտիրոսյանը, Արա Թորոսյանը, Քրիստ Մանարյանը եւ Էմմա Ասատրյանը: Խոսքերի հեղինակներն են Էմմա Ասատրյանը, Անիտա Հախվերդյանը, Գրիգոր Կոկչյանը, Քրիստ Մանարյանը: Գործիքավորումը վստահվել է Արա Թորոսյանին եւ Մարտին Միրզոյանին: Նկարիչն է Դավիթ Մինասյանը:
Պարերի բեմադրման համար Երեւան է հրավիրվել հանրահայտ բալետմեյստեր, բազմաթիվ հեղինակավոր մյուզիքլների բեմադրող-ռեժիսոր եւ պարուսույց Վալերի Արխիպովը:
Մյուզիքլը հանդիսատեսին է ներկայացվելու բացառապես կենդանի կատարմամբ: