15:26 | 15.10.13 | Նորություններ | 3196
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է դեպի Comverse ONE նոր հարթակ Beeline կանխավճարային հաշվարկային համակարգի անցման մասին: Նախկինում տեխնիկական բիլինգի եւ տարիֆիկացման գործընթացներն իրական ժամանակում իրականացվում էր RTBS Comverse հարթակի վրա:
Comverse ONE հարթակը կառուցված է մեկ միասնական տվյալների մոդելի վրա եւ մեկ համակարգում ապահովում է բազմաթիվ ծառայությունների թափանցիկ եւ արդյունավետ աջակցություն: Կառուցվածքային նորարարական մոտեցումը հնարավորություն է տալիս ընդլայնել տարբերակների ընտրութունը եւ իրական ժամանակում բաժանորդի հետ ապահովել ինտերակտիվ կապ. ծառայությունների կարգավորման ժամանակ նվազագույնի հասցնելով հնարավոր տեխնիկական կորուստները:
Comverse ONE-ն ունի հետեւյալ հնարավորությունները.
- սակագնային փաթեթների ստեղծում անհատական տարբերակների ընտրությամբ;
- մեկ բաժանորդին ենթաբաժին հասնող ծառայությունների ընդլայնում;
- երկու տարբեր համարների համար մեկ միասնական հաշվի ստեղծում;
- կանխավճարային համակարգում խմբակային հաշիվների հետ աշխատանք;
- ձայնային ծառայությունների ինքնակառավարման համակարգի հնարավորությունների, SMS եւ MMS-հաղորդագրությունների ծառայությունների, ինչպես նաեւ շարժական ինտերնետի ընդլայնում
«Այս տարվա սկզբից «ԱրմենՏել» ընկերությունն իրականացնում է լայնածավալ տեխնիկական վերազինման ծրագիր` ուղղված մեր հաճախորդների բազայի կառավարման համակարգի հուսալիության եւ տեխնիկական կատարելագործման ապահովմանը: Comverse ONE նոր համակարգը թույլ է տալիս հաճախորդներին առավելագույնս հարմարավետ եւ պարզ կառավարել բջջային ծառայությունները, իսկ ընկերությունը հնարավորություն է ընձեռում տրամադրել մատչելի եւ շահավետ առաջարկներ»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: