16:01 | 30.09.13 | Նորություններ | 3646

Orange-ը ներկայացրել է նոր առաջարկներ Դելֆինի, Թիթեռի եւ Պանտերայի բաժանորդների համար

Հոկտեմբերի 1-ից սկսած՝ Orange-ի Դելֆին, Թիթեռ եւ Պանտերա բաժանորդագրությունների բոլոր նոր ու ներկա բաժանորդներն անակնկալ կստանան:

Նույն ամսավճարի դիմաց Orange-ն այսուհետ կառաջարկի անսահմանափակ զանգեր ցանցի ներսում, ցանցից դուրս րոպեների, SMS-ների ու մեգաբայթերի ավելի մեծ ծավալ, ինչպես նաեւ անվճար միջազգային զանգեր կատարելու հնարավորություն:

Դելֆինի, Թիթեռի եւ Պանտերայի բաժանորդները կշարունակեն օգտվել հատուկ գնով հեռախոս ձեռք բերելու հնարավորությունից: Ավելի հեշտ է դարձել նաեւ GPRS-ից օգտվելը, քանի որ բաժանորդներն իրենց փաթեթում ներառված մեգաբայթերը սպառելուց հետո կկարողանան հեռախոսից ինտերնետ մուտք գործել ընդամենը 20 դրամ/ՄԲ սակագնով, նախկին 35 դրամ/ՄԲ սակագնի փոխարեն:

Այսուհետ Դելֆին-ի բոլոր սակագնային պլաններում ներառվել են ավելի շատ րոպեներ այլ օպերատորների բաժանորդներին զանգահարելու համար` ամսական 120-ից մինչեւ 1000 րոպե, կախված սակագնային պլանից, ինչպես նաեւ բոլոր սակագնային պլաններում ներառվել են 200 մեգաբայթ ու 100 SMS, որոնք նախկինում բացակայում էին: Ավելին, Դելֆին 6,000 եւ ավելի բարձր սակագնային պլանների բաժանորդներն այսուհետ կարող են օգտագործել իրենց ցանցից դուրս անվճար րոպեները նաեւ հիմնական միջազգային ուղղություններով զանգահարելու համար. Ռուսաստան, ԱՄՆ, Վրաստան, Ֆրանսիա, եւ այլն: Այս դեպքում ներառված ցանցից դուրս րոպեները կհաշվարկվեն «1 միջազգային րոպեն = 2 ցանցից դուրս րոպե սկզբունքով»:

Ինչ վերաբերում է Պանտերայի բաժանորդներին, ապա վերջիններս, ի լրումն բոլոր սակագնային պլաններում արդեն իսկ ներառված մեծ ծավալով մեգաբայթերի ու SMS-ների, ամեն ամիս կստանան 30-ից 180 րոպե այլ ցանցերի բաժանորդներին զանգահարելու համար: