16:04 | 05.09.13 | Նորություններ | 2172
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգեւատրել է Facebook սոցիալական ցանցում ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված «Այս ամռան ամենահիշարժան ակնթարթը» մրցույթի հաղթողներին:
«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Այս ամռան ամենահիշարժան ակնթարթը» մրցույթի հաղթող երեւանաբնակ Մովսես Աբրահամյանին հանձնել է գլխավոր մրցանակը` Samsung GT/P 7500 պլանշետը: Եզրափակիչ փուլ անցած 4 մասնակիցները` Երեւանի եւ Կոտայքի մարզի բնակիչներ Արմինե Մամյանը, Անուշ Մուրադյանը, Արթուր Աբրահամյանը եւ Մայիս Համբարձումյանը պարգեւատրվեցին հուշանվերներով եւ պատվոգրերով: Հանձնաժողովի համակրանքին արժանացած երկու մասնակից` Ալեքսեյ Հայրապետովը եւ Արտակ Բարսեղյանը, ստացան խրախուսական նվերներ:
«ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին, ովքեր ցուցաբերեցին յուրահատուկ ստեղծագործական մոտեցում եւ վառ երեւակայություն` կիսելով մեր հետ իրենց ամռան վառ ակնթարթները: Սոցիալական քաղաքականության շրջանակներում մեր ընկերության հիմնական նպատակն է խրախուսել այն մարդկանց, ովքեր իրենց աշխատանքի շնորհիվ պարգեւում են ուրախություն շրջապատի մարդկանց եւ գեղեցկացնում նրանց կյանքը: Եղեք ավելի ակտիվ, հետեւեք Beeline Armenia էջի նորություններին, քանի որ ամենահետաքրքիր անակնկալները դեռ առջեւում են», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Այս ամռան ամենահիշարժան ակնթարթը» խորագրի նեքո մրցույթն, որը նվիրված էր ամռան հետ կապված հետաքրքիր եւ ուշագրավ ակնթարթներին, մեկնարկել էր օգոտոսի 26-ին եւ անց է կացվել Beeline Armenia պաշտոնական էջում: Եզրափակիչ փուլ անցած մասնակիցների, ինչպես նաեւ հանձնաժողովի համակրանքին արժանացած աշխատանքների հետ կարող եք ծանոթանալ Beeline Armenia էջում http://www.facebook.com/beeline.am: