14:57 | 05.09.13 | Նորություններ | 638

Անցկացվեց «Մաթեմատիկան Հայաստանում. ձեռքբերումներն ու հեռանկարները» միջազգային գիտաժողովը

Հայաստանում անցկացվեց «Մաթեմատիկան Հայաստանում. ձեռքբերումներն ու հեռանկարները» միջազգային գիտաժողովը`  նվիրված  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի  70-ամյակին:
 
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցեցին մաթեմատիկոսներ Հայաստանից, Ռուսաստանից, Կանադայից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Իրանից, Թուրքիայից, Վրաստանից, Լեհաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Արգենտինայից, Ավստրիայից, Չինաստանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից:

Գիտաժողովին ներկայացվեցին ավելի քան 130 գիտական աշխատություններ: