12:13 | 05.09.13 | Նորություններ | 2775

Orange-ն իջեցրել է մի շարք երկրներ զանգահարելու սակագինը

Սեպտեմբերի 5-ից Orange-ն առաջարկում է միջազգային մի շարք ուղղություններով զանգահարել ավելի ցածր սակագնով:

Մասնավորապես, Ուկրաինա, Իտալիա եւ Հյուսիսային Եվրոպայի բոլոր երկրներ՝ Շվեդիա, Դանիա, Նորվեգիա ու Ֆինլանդիա, Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կզանգահարեն 85 դրամ/րոպե սակագնով` նախկին 95 դրամի փոխարեն:

Orange-ը նաեւ առաջարկում է միջազգային զանգեր կատարել ԱՄՆ ու Կանադա 15 դրամ/րոպե, Ռուսաստան՝ 50 դրամ/րոպե, Վրաստան՝ 60 դրամ/րոպե սակագնով:

Սակագներին ծանոթանալու համար կարող եք այցելել. http://orangearmenia.am/mobile/international-calls/: