11:08 | 03.09.13 | Նորություններ | 4583

    Rostelecom-ի ծառայությունները կարելի է վճարել Telcell տերմինալների միջոցով

    Այսուհետ Rostelecom օպերատորի ծառայությունների համար կարելի է վճարել  Telcell տերմինալների միջոցով:

    Rostelecom-ն ակտիվ կերպով յուրացնում է Հայաստանի տեղեկատվական ծառայությունների շուկան եւ զարգացնում վճարների ընդունման իր ցանցը: 

    «Մենք ուրախ ենք ողջունել Rostelecom-ի բաժանորդներին որպես մեր վճարողներ: Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը գնահատի տերմինալներով վճարներ կատարելու հարմարավետության նոր մակարդակը», - նշել է Telcell-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Սերգեյ Ուսնունցը: