15:20 | 02.09.13 | Նորություններ | 2593

Մինչեւ հոկտեմբերի 31-ը Orange TV-ն հասանելի կլինի հատուկ սակագնով

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Orange-ն իր բոլոր ձայնային ծառայությունների բաժանորդներին առաջարկում է իրենց հեռախոսի էկրանին հեռուստատեսային հաղորդումներ դիտել ընդամենը 5դր/ՄԲ սակագնով:

Orange TV դիտելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսի վեբ-բրաուզերում մուտքագրել orangetv.am: Այստեղ կարելի է դիտել 11 հայկական եւ 7 միջազգային հեռուստաալիքներ:

Առաջարկվող բացառիկ սակագինը կգործի սեպտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը, որից հետո բաժանորդները կկարողանան շարունակել դիտել հաղորդումները հեռախոսի էկրանին՝ ըստ իրենց սակագնային պլանի:

Orange TV հնարավոր է դիտել 2G եւ 3G հոսքային վիդեո ապահովող ցանկացած հեռախոսով: