14:15 | 29.08.13 | Նորություններ | 3476

«ԱրմենՏել»-ն արդիականացնում է բջջային ցանցը Դիլիջանում

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) սկսել է բազային կայանների արդիականացման եւ բջջային ցանցի ընդլայնման աշխատանքները Դիլիջանում եւ նրա շրջակայքում:

Կատարված աշխատանքների արդյունքում բջջային կապի ծածկույթը զգալիորեն կբարելավվի ոչ միայն Դիլիջանում, այլեւ քաղաքի մատույցներում:

«Մենք հատուկ նշանակություն ենք տալիս Դիլիջանին, քանի որ այն հեռանկարային եւ ամենաարագ զարգացող քաղաքներից մեկն է Հայաստանի հյուսիսում: Ներդնողների, պետական կառույցների եւ տուրիստական կազմակերպությունների հետաքրքրությունն էլ ավելի անհրաժեշտ է դարձնում արդիականացնել ցանցերը` կապի ծառայությունների հանդեպ աճող պահանջարկը բավարարելու համար: Մենք առաջնահերթ խնդիր ենք համարում ապահովել Դիլիջան քաղաքը լավագույն բջջային ծածկույթով, ինչը հնարավորություն կընձեռի քաղաքի բնակիչներին եւ հյուրերին ավելի հարմարավետ օգտվել ինտերնետից եւ ձայնային ծառայություններից», - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Աշխատանքները կընթանան մինչեւ նոյեմբեր ամսվա կեսերը, սակայն Դիլիջան քաղաքի բնակիչները եւ հյուրերն առաջին որակական փոփոխությունները կզգան արդեն մի քանի օրից: