17:35 | 27.08.13 | Նորություններ | 1004

Հրապարակվել է GDG DevFest Armenia 2013-ի ծրագիրը

Այս տարի առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա GDG DevFest միջոցառումը:

GDG DevFest-ը ամենամյա ՏՏ միջոցառում է, որը տեղի է ունենում աշխարհի տարբեր երկրներում:

Միջոցառման ընթացքում մի քանի սրահներում միաժամանակ տեղի են ունենում մի քանի թեմաներով պրեզենտացիաներ ծրագրավորողների համար: Օրինակ` HTML5, Chrome, Android եւ այլն: Մասնակիցները միաժամանակ տեղի ունեցող պրեզենտացիաներից ընտրում են իրենց համար ավելի ցանկալին եւ այցելում այդ սրահ:

Այսպիսի ֆորմատ կիրառվում է Google ընկերության կողմից կազմակերպվող ամենամյա Google I/O միջոցառման եւ նախորդ տարիներին կազմակերպված Google Developer Days միջոցառումների ժամանակ:

2013 թվականին Հայաստանում կազմակերպվող DevFest-ի ժամանակ նախատեսվում են հետեւյալ միջոցառումները.

- DevFest Bootcamp – միջոցառումից մեկ շաբաթ առաջ;

Այդ օրը նախատեսվում է նախնական հանդիպում, որտեղ վերջանական տեսքի է բերվում արդեն պատրաստի օրակարգը, հայտարարվում է կոնֆերանսի ժամանակ ելույթ ունեցողների անուններն ու թեմաները, հայտարարվում է անցկացվելիք
հաքաթոնի եւ բարքեմփին ելույթ ունեցողների ու նրանց թեմաների մասին:

- Developers Conference – 28 սեպտեմբերի;

Միջոցառման ամենակարեւոր հատվածն է: Սա հիմնական մասն է, որտեղ մասնագետները ելույթ են ունենում մեծ բեմից, պատասխանում հյուրերի հարցերին եւ քննարկում տվյալ թեմաները: Մեծ միջոցառումների ժամանակ կոնֆերանսի համար նախատեսվում են մի քանի սրահներ` յուրաքանչյուր ոլորտի համար մեկական, սակայն հայկական դեվֆեստի համար նախատեսվում է մեկ մեծ սրահ, որտեղ տեղի կունենան բոլոր պրեզենտացիաներն ու դրանց հետագա քննարկումները:

- Developers mini barcamp – 29 սեպտեմբերի;

Նախատեսվում է ավելի փոքր թեմաների քննարկումը տեղափոխել մինի բարքեմփի սրահ, որտեղ անդրոիդի հաքաթոնին (մեծ սրահում) զուգահեռ տեղի կունենան նաեւ մասնակիցների պրեզենտացիաները: Այսպիսով, հատուկ հյուրերի պրեզենտացիաները կլինեն կոնֆերանսի սրահում, իսկ ավելի փոքր նախագծերի ու թեմաների քննարկումը` բարքեմփի սրահում: Ի տարբերություն Barcamp EVN միջոցառման, այս մինի բարքեմփի ժամանակ մասնակիցները կարող են ներկայացնել իրենց նախագծերը, եթե հանդիսանում են նախագծի ծրագրավորող:

- ArmHack Droid – 28 սեպտեմբերի - 29 սեպտեմբերի;

Աշխարհում արդեն լայն տարածում ստացած հաքաթոնների ֆորմատը լավագույնն է՝ քիչ ժամանակում ստեղծել պատրաստի ծրագրեր: Այսպիսի մի հաքաթոն էլ նախատեսվում է իրականացնել DevFest Armenia-ի երկրորդ օրը: 24 ժամյա հաքաթոնի ժամանակ կողմից ստեղծված անդրոիդ ծրագրերը կքննարկվեն ժյուրիի կողմից եւ լավագույն ծրագրերը կարժանանան մրցանակների: Հաքաթոնի մանրամասները կհայտատարվի DevFest Bootcamp-ի օրը:

- Hackathon winners announcing – 5 հոկտեմբերի;

Հաքաթոնի հաղթողների հայտարարումը կկատարվի մեկ շաբաթ անց, երբ մասնակիցները վերջանական տարբերակով կներկայացնեն իրենց ծրագրերը:
Հաքաթոնի հաղթողների ընտրությունը կատարվում է պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, որի կազմում ընդգրկված են լինում ներկայացուցիչներ ինչպես կազմակերպիչ կողմից, այնպես էլ աջակցող կազմակերպություններից եւ անկախ մասնագետներ:

Միջոցառման պաշտոնական վեբկայքն է http://devfest.gdg.am:

Կոնտակտային տվյալներ. հեռ.՝ (094) 339488, (093) 608606 gtugam@gmail.com, gdgarmenia@gmail.com: