09:01 | 27.08.13 | Նորություններ | 3692

Orange-ը բջջային կապն ու ինտերնետ ապահովեց Լոռու մարզի Անտառամուտ գյուղում

Այսուհետ Լոռու մարզի Անտառամուտ գյուղում հասանելի են Orange-ի ձայնային եւ ինտերնետի ծառայությունները:

Գյուղում, որն այսօր ունի մոտ 300 բնակիչ, որեւէ օպերատորի կողմից շարժական կապի ցանցով ծածկված չէր: Այսուհետ Orange-ի նոր բազային կայանի գործարկման շնորհիվ Անտառամուտը կունենա ոչ միայն որակյալ շարժական հեռախոսակապ, այլ նաեւ գերարագ ինտերնետ:

«Orange-ը հպարտ է լինել այն օպերատորը, որը ոչ միայն մատուցում է լավագույն որակը Հայաստանի քաղաքներում, այլ նաեւ ստեղծում է ժամանակակից հաղորդակցման հնարավորություններ այնպիսի գյուղերում, ինչպիսին Անտառամուտն է», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: