17:51 | 16.08.13 | Նորություններ | 4347

Ղարաբաղ Տելեկոմն ընդլայնում է իր ինտերնետ ծառայության աշխարհագրությունը

Այսօրվանից Ղարաբաղ Տելեկոմն իր ինտերնետ ծառայությունը կտրամադրվի նաեւ հետեւյալ գյուղերում եւ բնակավայրերում.

• Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում եւ Այգեհովիտ գյուղում,
• Մարտունու շրջանի Գիշի գյուղում,
• Ասկերանի շրջանի Շոշ եւ Նորագյուղ գյուղերում,
• Հադրութի շրջանի Տումի եւ Մեծ Թաղեր գյուղերում,
• Մարտակերտի շրջանի Չափար գյուղում,
• Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում:

Արցախի գյուղերում կտրամադրվի կրկնապատիկ ինտերնետ-արագություն, առանց հավելյալ վճարների, հայտնել են ընկերությունում: