11:56 | 06.08.13 | Նորություններ | 1345

Amazon-ի հիմնադիրը գնել է The Washington Post թերթը

Օնլայն-ռիթեյլեր Amazon-ի հիմնադիր, մասնավոր տիեզերանավերի գործարկման Blue Origin նախագծի հովանավոր, միլիարդատեր Ջեֆրի Բազոսը գնել է The Washington Post թերթը, հայտնում է պարբերականի վեբկայքը:

Աշխարհի ամենաազդեցիկ թերթերից մեկը ձեռքբերելու համար գործարարը վճարել է $250 մլն:

Amazon ընկերությունն ինքնին կապ չունի տվյալ գործարքի հետ, քանի որ Ջեֆրի Բազոսը գնել է թերթը, որպես ֆիզիկական անձ:

Գործարարը ծնվել է 1964թ. հունվարի 12-ին, ավարտել Պրիստոնի համալսարանը, աշխատել է Ուոլ-Սթրիթում համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում: Նա հիմնադրել է Amazon ընկերությունը 1994-ին: Ներդրումների նախնական ծավալը կազմել է $300 հազ, իսկ հիմա գործարարի կարողությունը կազմում է $18 մլրդ:

The Washington Post-ը լույս է տեսնում 1877-ից եւ մասնագիտանում է տնտեսական բնույթի հրապարակումների վրա: Մինչ վերջերս թերթը պատկանում էր այն հիմնադրած Հաթչինսոնների ընտանիքին: