12:12 | 02.08.13 | Նորություններ | 834

Google-ի Motorola-ն ներկայացրել է «միշտ լսող» հեռախոս

Google-ին պատկանող Motorola-ն ներկայացրել է սմարթֆոն, որը «միշտ լսում է տիրոջ ձայնային հրահանգները»:

Բավական է ասել «Ok Google now...» արտահայտությունը եւ Moto X սմարթֆոնը կսկսի լսել ձեր ձայնային հրահանգները առանց որեւէ հավելված միացնելու կամ կոճակ սեղմելու, գրում է BBC-ն:

Սարքն արտադրվելու է ԱՄՆ-ում եւ հանդիսանում է առաջին «զրոյից» ստեղծված սմարթֆոնն այն պահից, երբ անցյալ տարի Google-ը ձեռք բերեց Motorola-ն $12,5 մլրդ-ով:

Moto X-ի վաճառքները մեկնարկելու են ԱՄՆ-ում, Կանադայում եւ Լատինական Ամերիկայում սեպտեմբերի սկզբին. օպերատորի հետ երկամյա բաժանորդագրության պայմանագիր կնքելու դեպքում այն կարժենա $199: