16:11 | 01.08.13 | Նորություններ | 3761

Ծաղկաձորում մեկնարկում է DigiCamp ՏՏ-ձեռներեցության ճամբարը

Օգոստոսի 1-10-ը Ծաղկաձորում կանցկացվի «DigiCamp» ամառային տեխնոլոգիական ձեռներցության ճամբարը:

Միջոցառման կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), իսկ գլխավոր գործընկերն է ԱրմենՏելը (Beeline ապրանքանիշ), հայտնել են ԻՏՁՄ-ում:

Միջոցառումը նպատակ ունի համախմբել ինովացիաներով հետաքրքրվող երիտասարդներին, ստեղծել մոտիվացնող եւ կրթական միջավայր, ուղղորդել նրանց դեպի սեփական ծրագրերի իրականացումը եւ սեփական բիզնեսի ստեղծումը: 

DigiCamp-ի ընթացքում  մասնակիցները կծանոթանան ոլորտի առաջնորդներին, կլսեն նրանց հաջողության պատմություններն ու կբացահայտեն առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքները: Նրանք  հնարավորություն կունենան մասնակցելու ոլորտին քաջատեղյակ մասնագետների դասընթացներին եւ ձեռք բերել կիրառական գիտելիքներ, ինչպիսիք են`  նոր ընկերության գրանցում, հարկային օրենսդրություն, բիզնես պլանավորում, նորաստեղծ կազմակերպությունների առաջխաղացումը եւ այլն:

Մասնակիցները կունենան 10 օր ժամանակ` մասնագետների խորհուրդներով իրենց բիզնես գաղափարը զարգացնելու եւ իրականացման համար պատրաստ բիզնես նախագիծ ունենալու համար:

Ճամբարին մասնակցում են 16-30 տարեկան անձիք, ովքեր ներկակացրել են ինովացիոն լուծում պարունակող բիզնես գաղափար: Լավագույն գաղափարների հեղինակները կստանան դրամական մրցանակներ, հնարավորություն կունենան մասնակցել բիզնեսի զարգացմանը նպաստող միջոցառումների, մասնավորապես`կմասնակցեն հոկտեմբերի 4-6 կայանալիք DigiTec 2013 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին:

Ծրագրին իրենց աջակցությունն են ցուցաբերել նաեւ D-Link ընկերությունն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: