18:22 | 18.07.13 | Նորություններ | 3355
ՎիվաՍել-ՄՏՍ-ն, առաջինը Հայաստանի բջջային օպերատորներից, առաջարկում է թարգմանչի աջակցությամբ հեռախոսազրույցի համաժամանակյա (սինքրոն) թարգմանության ծառայություն նրանց համար, ում անհրաժեշտ է զրուցել օտարերկրացու հետ:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է կոնֆերանս զանգի միջոցով զանգահարել 090000025 պրեմիում համարին եւ ապա՝ զրուցակցին: Բաժանորդին կտրվի լեզվի ընտրության հնարավորություն, որից հետո զրուցակիցները կարող են խոսել, իսկ մասնագետ-թարգմանիչը կթարգմանի նրանց զրուցը:
Ներկայումս իրականացվում է թարգմանություն հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պարսկերեն, իտալերեն եւ արաբերեն լեզուներով:
Ծառայությունը հասանելի է միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին:
Ծառայությունը տրամադրվում է 500 դրամ/րոպե սակագնով: