12:29 | 13.07.13 | Նորություններ | 3749

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է մեկ օր անվճար անսահմանափակ ինտերնետ` «BIT1» ծառայության շնորհիվ

Այցելելով փողոցային բասկետբոլի «Red Bull King of the Rock» տետ-ա-տետ մրցաշարի հայաստանյան եզրափակիչ միջոցառումը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները հնարավորություն կստանան անվճար ակտիվացնելու «BIT1» ծառայությունն ու ամբողջ մեկ օր բջջայինից օգտվելու անսահմանափակ ինտերնետից:

Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 13-ին, 18:00-ին, Հյուսիսային պողոտայում:

Միջոցառման ընթացքում կարելի է ստանալ հատուկ նույնականացուցիչ համար, որով կարելի է անվճար ակտիվացնել «BIT1» ծառայությունը:

Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *777*նույնականացուցիչ համարը# և սեղմել զանգահարելու կոճակը:

Նույնականացուցիչ համարի միջոցով ծառայությունը կարելի է ակտիվացնել միայն մեկ անգամ՝ մինչև 2013թ. հուլիսի 23-ը:

Ծառայությունը կարելի է ակտիվացնել միայն ընթացիկ ինտերնետ փաթեթը սպառելուց հետո: