17:02 | 12.07.13 | Նորություններ | 4835
ՎիվաՍել-ՄՏՍ-ը այսօր ներկայացրել է նոր պրեմիում SMS ծառայություն՝ նախատեսված այն վարորդների համար, ովքեր ցանկանում են ավտոմեքենան կայանելու համար վճարել անմիջապես բջջային հեռախոսով:
Այսպես, 1 ժամ մեքենան կայանելու համար անհրաժեշտ է SMS ուղարկել 1045 կարճ համարին (1 ժամով կայանման արժեքը 100 դրամ է), իսկ շուրջօրյա կայանման համար՝ 5045 կարճ համարին (այս դեպքում արժեքը 500 դրամ է):
SMS հաղորդագրությամբ ավտոկայանման համար վճարում կատարելն առկա ամենաճկուն տարբերակներից մեկն է: Նախագիծն իրականացվում է «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության հետ համատեղ: