15:45 | 02.07.13 | Նորություններ | 981

mLab ECA-ն եւ Microsoft կենտրոնը ծրագիր են նախաձեռնել Windows Phone-ի ծրագրավորողների համար

mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հայտարարել են համատեղ ամառային ծրագիր, որի նպատակն է նախապատրաստել հայկական սթարթափերը նորարար Windows phone հավելվածներ մշակելուն եւ Ֆինլանդիայի Aalto համալսարանի հանրահայտ AppCampus մոբայլ հավելվածների աքսելերատորի գրանտային ծրագրին մասնակցելուն:

Ամառային ծրագիրը ներառում է մի շարք զուգահեռ միջոցառումներ՝այդ թվում  Windows phone ծրագրավորման դասընթաց, քննարկումներ գաղափարների շուրջ, բիզնես եւ տեխնոլոգիական խորհրդատվություն/ուղորդում, ինչպես նաեւ աջակցություն AppCampus-ին դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի պատրաստման գործում, հայտնել են ինովացիոն կենտրոնում:
 
Լավագույն Windows phone հավելվածների հեղինակները, կախված հավելվածի բարդությունից, €20.000 - 70.000 ֆինանսավորման հնարավորություն կստանան:

Ծրագրին մասնակցելու մանրամասները ներկայացված են այստեղ: