13:22 | 26.06.13 | Նորություններ | 1043

BEVER-ն անվճար ուսումնական ծրագիր է առաջարկում ուսանողներին

BEVER ընկերությունը հայտարարում է տեխնիկական բուհերի մագիստրոսների (ծրագրավորում, հաշվողական համակարգեր եւ դրանց կից մասնագիտություններ) ընդունելություն՝ գործնական աշխատանքի շրջանակներում անվճար ուսուցում անցնելու նպատակով:

Ծրագիրը մեկնարկում է ս.թ. հուլիսի 15-ին ընկերության գրասենյակում:

«Ուսուցման ծրագիրը եւ մեթոդոլոգիան թույլ են տալիս հասկանալ բիզնես գործընթացների ավտոմատացման, բիզնես վերլուծության եւ էլեկտրոնային վերլուծական համակարգերի մշակման հիմնական գաղափարները: Արդեն իսկ ուսուցման առաջին շաբաթից հետո ուսանողները կիմանան, թե ինչ է իրենից ներկայացնում բիզնես գործընթացը, ծառայությունների վրա հիմնված կառուցվածքները», - հայտնել են ընկերությունում:

Ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալ իրականացվող ՏՏ նախագծերին: Ուսուցման երկրորդ շաբաթից հետո ուսանողները հնարավորություն կստանան փորձել ստացած գիտելիքները իրական նախագծի շրջանակներում՝ որպես վերլուծաբան եւ ծրագրավորող:

Ուսուցման ավարտից հետո լավագույն ուսանողներին հնարավորություն կտրվի մասնակցել նախագծերի իրականացմանը՝ եռամսյա փորձաշրջան անցնել պայմանագրային հիմունքներով:

Գործնական ուսումնական ծրագրին մասնակցության համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել info@bever.am մինչեւ հուլիսի 4-ը: Հայատերի արդյունքներից ելնելով՝ ուսանողները կհրավիրվեն թեստավորման, որը տեղի կունենա հուլիսի 8-ից 11-ը: