12:44 | 26.06.13 | Նորություններ | 1011

Sony-ն ներկայացրել է ջրակայուն «հսկա» սմարթֆոն Xperia Z Ultra-ն

Sony-ն ներկայացրել է Android-ով աշխատող ջրակայուն սմարթֆոն Xperia Z Ultra՝ 16,3 սմ անկյունագծով:

Ըստ ընկերության, այն շուկայում առկա ամենաբարակ «ֆաբլեթն» է (սմարթֆոնի եւ պլանշետի համադրությունը), գրում է BBC-ն:

Սմարթֆոնի էկրանին կարելի է «նկարել եւ գրել» նաեւ հասարակ մատիտով եւ գրիչով: Այն կսկսի վաճառվել Հարավ-Արեւելյան Ասիայում հուլիսից, իսկ Եվրոպայում՝ սեպտեմբերից:

«Թաբլեթների» շուկայի 70%-ն այսօր պատկանում է Samsung-ին՝ Galaxy S3 եւ Galaxy Note 2 սմարթֆոնների հաջողության շնորհիվ:

Xperia Z Ultra-ի հաստությունն ընդամենը 6.5մմ է, ինչն իրեն չնչին հաստ է դարձնում շուկայում ներկայումս առկա ամենաբարակ Huawei's Ascend P6 սմարթֆոնից:

Ի տարբերություն օրիգինալ Xperia Z-ի, նոր սմարթֆոնը չունի ականջակալների, լիցքավորիչի եւ այլ անցքերի համար նախատեսված կափարիչների կարիք ՝ ջրակայունության ապահովման համար: Ընկերությունը բողոքներ էր ստացել, որ դրանք անհարմար է օգտագործել:

Դրանով հանդերձ սարքը կարելի է մինչեւ կես ժամ պահել ջրում 1,5 խորության վրա: 

Սարքն օժտված է 1080 պիքսել թույլտվությամբ դիսփլեյով, 16 Գբ ներքին հիշողությամբ, մինչեւ 64 Գբ microSD ավելացնելու հնարավորությամբ եւ 8 մպ հետեւի ֆոտո-վիդեոխցիկով:

Սարքի մարտկոցը, ըստ Sony-ի, ռեկորդային աշխատաժամանակ է ապահովում. մինչեւ 11 խոսելաժամանակ եւ մինչեւ 120 ժամ երաժշտության նվագարկում:

Transparency Market Research հետազոտական ընկերության տվյալներով 2012-ին աշխարհում վաճառվել է Android-ով աշխատող 150 մլն «թաբլեթ», որոնց շուկան 2018-ին կհասնի մինչեւ 400 մլն: