11:07 | 21.06.13 | Նորություններ | 2345

Samsung-ը ներկայացրել է պլանշետ, որը միաժամանակ աշխատում է Windows 8-ով եւ Android-ով

Samsung-ը ներկայացրել է Ativ Q պլանշետը, որով կարելի է աշխատել 2 օպերացիոն համակարգերով՝ Windows 8-ով եւ Android-ով:

Ativ Q-ն ունի 13.3 դյույմ (33.8 սմ) անկյունագծով դիսփլեյ ու ստեղնաշար, որը կարող է օգտագործվել նաեւ որպես հենարան:

Ընդամենը 2 շաբաթ առաջ թայվանական Asus-ը ներկայացրել էր իր լափթոփ-պլանշետը, որը նույնպես աշխատում է 2 օպերացիոն համակարգերով:

Ativ Q-ն աշխատում է Intel-ի նոր սերնդի Haswell պրոցեսորով եւ, ըստ Samsung-ի, սարքի մարտկոցը թույլ է տալիս այն ակտիվ օգտագործել 9 ժամ:    

Լոնդոնում տեղի ունեցած ասուլիսին հարավկորեական ընկերությունը ներկայացրել եւ 2 նոր սարք. Ativ Tab 3 պլանշետը, որն ըստ արտադրողի «աշխարհի ամենաբարակ պլանշետն է, որն աշխատում է Windows 8-ի լիարժեք (դեսքթոփների համար նախատեսված) տարբերակով», եւ Android-ով աշխատող եւ 4G ցանց սպասարկող լիարժեք ֆոտոխցիկ Galaxy NX, որը կարող է հետաքրքրություն առաջացնել պրոֆեսիոնալ լուսանկարիչների շրջանում: