17:33 | 20.06.13 | Նորություններ | 3424

ՄոբիԴրամի հաճախորդ կարելի է դառնալ բջջային հեռախոսից

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են դառնալ ՄոբիԴրամի «Ստանդարտ» հաճախորդ` հավաքելով *444# բջջային հեռախոսից, ընտրելով «Գրանցվել» մենյուն եւ հետեւելով հրահանգներին:

Գրանցվելիս անհրաժեշտ կլինի մուտքագրել հաճախորդի անունը, ազգանունը եւ ծննդյան ամսաթիվը (ծննդյան ամսաթիվն անհրաժեշտ է մուտքագրել օր/ամիս/տարի ձեւաչափով), հայտնել են ընկերությունում:

Օրինակ՝ եթե բաժանորդը ծնվել է 1979 թվականի հունիսի 30-ին, մուտքագրված ամսաթիվը պետք է ունենա հետեւյալ տեսքը՝ 30061979: Բացի այդ, հաճախորդը պետք է ստեղծի 6-ից 12 նիշից կազմված գաղտնաբառ: Այն անհրաժեշտ է PIN կոդը մոռանալու կամ կորցնելու պարագայում ՄոբիԴրամի զանգերի կենտրոնի միջոցով կամ մասնաճյուղերում վերականգնելու համար:

Գրանցվելուց հետո հաճախորդը կստանա հաշվի համար (որը բջջային հեռախոսահամարին զուգահեռ կծառայի որպես ՄոբիԴրամի հաշվի նույնականացուցիչ) եւ PIN կոդ, որն անհրաժեշտ է ֆինանսական գործարքներ իրականացնելու համար:

USSD մենյուի միջոցով գրանցված հաճախորդները հնարավորություն ունեն մենյուի «Կարգավորումներ» բաժնում ստացված ժամանակավոր գաղտնաբառի միջոցով իրենց հաշվից օգտվել նաեւ առցանց տարբերակով: