18:00 | 14.06.13 | Նորություններ | 3298

Orange-ի հաճախորդը կստանա ավիատոմս դեպի Ռուսաստան

Այսօր հայտնի է դարձել Orange-ի այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր անցած շաբաթվա՝ հունիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը:
 
Նա Արարատի մարզի Մասիս գյուղի բնակիչ Անուշ Հովհաննիսյանն է, ում զանգահարել էր ընկերուհին Ռուսաստանից: Այսօր Orange-ի գրասենյակում Անուշը ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի տոմսի հավաստագիր, հայտնել են ընկերությունում:

«Անցյալ շաբաթ 50,000-րդ միջազգային զանգը ստացած բաժանորդը նույնպես ստանում է տոմս դեպի այն երկիր, որտեղից ստացել է զանգը: Շնորհավորում ենք Անուշին ճիշտ պահին զանգը ստանալու առթիվ ու ցանկանում հաճելի ուղեւորություն ամառային արձակուրդների ընթացքում: Մեր մյուս բաժանորդներին կրկին խորհուրդ ենք տալիս ընդունել իրենց մտերիմների ու ընկերների զանգերը հատկապես Orange համարին, քանի որ դեռ բազմաթիվ բաժանորդներ կստանան նման անակնկալ», ասաց Օրանժ Արմենիա-ի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը:

Մինչեւ հուլիսի 28-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է առնվազն 1 րոպե տեւողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Հաջողակ բաժանորդները կկարողանան իրականացնել իրենց ճամփորդությունն առաջիկա ամռան ընթացքում` իրենց նախընտրած ժամանակահատվածում: