15:18 | 14.06.13 | Նորություններ | 2737

Ռոստելեկոմը իր բաժանորդներին գիշերային անսահմանափակ ինտերնետ կտրամադրի

Հունիսի 15-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Ռոստելեկոմն իր բաժանորդներին հնարավորություն կտա գիշերային ժամերին ինտերնետից օգտվել առանց արագության սահմանափակման:

Այս մասին այսօր հայտնել է GNC-Alfa-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը` նշելով, որ  արագացումից կարող են օգտվել ընկերության բոլոր բաժանորդները գիշերվա ժամը 0:00-ից մինչեւ առավոտյան 8:00-ն ընկած ժամանակահատվածում: