17:13 | 03.06.13 | Նորություններ | 3365

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կհովանավորի «Նոր անուններ» փառատոնը

Հունիսի 2-ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 3-րդ միջազգային փառատոնի բացումը, որը նախաձեռնել եւ կազմակերպել է Հայաստանի «Նոր անուններ» ծրագիրը (ղեկավար` «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյան):

Փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հայտնել են ընկերությունում:

Փառատոնի հանդիսավոր բացման ընթացքում պատանի երաժիշտները հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան):

Պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին այս անգամ մասնակցելու է մինչեւ 18 տարեկան շուրջ 4 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարող Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կուբայից, Բելառուսից, Ղազախստանից, Մալթայից, Սիրիայից, Վրաստանից, Հայաստանից: Մասնակիցները միջազգային եւ հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ են՝ տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ, որոնք բազմիցս ելույթներ են ունեցել աշխարհի տարբեր երկրներում: