16:34 | 24.05.13 | Նորություններ | 889

Յուքոմը կրկնապատկում է ինտերնետի արագությունը

Հունիսի 1-ից մինչեւ օգոստոսի 31-ը Յուքոմ ընկերությունը կրկնապատկում է ֆիզիկական եւ իրավաբանական անձ հանդիսացող իր բոլոր բաժանորդներին մատուցվող ինտերնետի արագությունները:

Ինչպես հայտնել են ընկերությունում, այս ամռան ընթացքում կգործեն հետեւյալ արագությունները.

U!Net Starter     – 16Մբ/վ,
U!Net Basic     – 24Մբ/վ,
U!Net Ultra     – 30Մբ/վ,

Triple Play Classic, Triple Play Rock, Triple Play Jazz փաթեթներում ներառված ինտերնետային արագությունները կբարձրանան, համապատասխանաբար, 30Մբ/վ-ով, 36Մբ/վ-ով եւ 48Մբ/վ-ով:

Սակագնային փաթեթների գները չեն փոփոխվի:

Յուքոմն ավելացնում է նաեւ հասարակական վայրերում անվճար wifi ծածկույթների աշխարհագրությունը, ամռան ընթացքում Երեւանում կավելանան այն վայրերը, որտեղ հասանելի կլինի Յուքոմի ինտերնետը: Շուտով նաեւ Ծաղկաձոր քաղաքի ամենաբանուկ հատվածները ծածկված կլինեն անվճար wifi-ով, հայտնել են ընկերությունում: