14:46 | 22.05.13 | Նորություններ | 3466

ՎիվաՍել-ՄՏՍ-ն կանխավճարային բաժանորդներին առաջարկում է անսահմանափակ ինտերնետ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է նոր` «BIT» ծառայությունը, որի շնորհիվ կանխավճարային բաժանորդները կարող են բջջային հեռախոսից օգտվել անսահմանափակ ինտերնետից` ֆիքսված գումարի դիմաց:
 
«BIT» ծառայության գործողության ժամկետն է 30 օր, իսկ ակտիվացումն արժե 2500 դրամ: Տրամադրվող անսահմանափակ ինտերնետի առավելագույն արագությունն է 384 Կբիթ/վրկ, հայտնել են ընկերությունում:
 
Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *777*30#, իսկ կարգավիճակը կարելի է ստուգել՝ ուղարկելով *777# հրահանգը: