11:51 | 15.05.13 | Նորություններ | 1908

Առէկսիմբանկում կտրուկ ավելացել են էլեկտրոնային առեւտրի ծավալները

2012թ. սեպտեմբերից սկսած մինչեւ 2013թ. ապրիլի վերջի դրությամբ Առէկսիմբանկի հաճախորդների ինտերնետ-առեւտրի շրջանառությունը կազմել է 63.07 մլն դրամ, որոնցից շուրջ 50 մլն-ն ապահովվել է 2013թ. 4 ամիսների ընթացքում:

VISA պլաստիկ քարտերի միջոցով էլեկտրոնային վճարումների  ծառայությանը միջինը ամսական միանում է երկու առեւտրային կետ, հայտնել են բանկում: Բանկն առաջինն է Հայաստանում, ով գործարկել է վերոհիշյալ ծառայությունը:
 
«Կարծում եմ, որ էլեկտրոնային առեւտրի հայկական շուկան ունի մեծ ներուժ: Հայրապետությունում վերջին 4 տարիների ընթացքում նկատվեց ինտերնետի բավականին բուռն զարգացում, որն իր հերթին հանգեցրեց  համացանցից օգտվողների թվի աճին: Սա թույլ է տալիս ենթադրել, որ մեր երկիրը պատրաստ է անցնել առեւտրային նոր մակարդակի»,- նշել է բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը: