09:28 | 14.05.13 | Նորություններ | 2991

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորում է Hollywood Non-Stop համերգային ծրագիրը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորում է «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը, որը մայիսի 15-ին եւ 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնի  Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ։

«Hollywood Non-Stop»-ն ամերիկյան հանրահայտ ֆիլմերի մեղեդիների ներկայացում է։ Ծրագրում կհնչեն «Գլադիատոր», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Աստղային պատերազմներ», «Առաքելություն» եւ այլ կինոնկարների սաունդթրեքերը։

«Hollywood Non-Stop»-ը ծրագիրը մեկնարկել է 2012 թվականին եւ ներկայացվել երեւանյան ութ բուհում, որտեղ ավելի քան 6000 ուսանող է ունկնդրել հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը։

2013 թվականին «Hollywood Non-Stop»-ը ներկայացվել է նաեւ հանրապետության մարզերում, մասնավորապես՝ Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում, Արտաշատում։