09:25 | 14.05.13 | Նորություններ | 2781

Orange-ը սկսել է Samsung Galaxy S4-ի վաճառքը

Orange-ը սկսել է Samsung Galaxy S4 սմարթֆոնի վաճառքը իր խանութներում:

Մայիսի 13-ին Orange-ը նվերներ հանձնեց իր այն բաժանորդներին, ովքեր առաջինն էին ամրագրել իրենց Samsung Galaxy S4 սմարթֆոնը եւ ձեռք են բերել այն վաճառքը մեկնարկելուն պես:

«Արդեն սովորական է դարձել, որ մեր հաճախորդները համաշխարհային նորույթները կարողանում են գտնել Orange-ի խանութներում շատ արագ: Որակյալ ու բազմաֆունկցիոնալ սմարթֆոնից բացի, ժամանակակից հաճախորդը նաեւ փնտրում է որակյալ հետվաճառքային սպասարկում, եւ կարծում ենք, որ հենց այդպիսի առավելություն  ստանում են մեր հաճախորդները», - ասաց Orange-ի վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:

Orange-ի խանութներում եւ eshop.orangearmenia.am կայքում Samsung Galaxy S4 սեւ եւ սպիտակ մոդելները հնարավոր է ձեռք բերել 370.000  դրամով: Բաժանորդագրվելով Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրություններից մեկին 12 կամ 24 ամսով՝ բաժանորդները հնարավորություն կունենան ձեռք բերելու այս հզոր սմարթֆոնը՝ սկսած ընդամենը 170.000  դրամից: