Google glass
12:33 | 13.05.13 | Նորություններ | 1029
Ամերիկյան սրճարանները եւ ռեստորանները հրաժարվում են սպասարկել Google Glass ակնոցներով հաճախորդներին. հասարակական սննդի օբյեկտների տերերը մտավախություն ունեն, որ մոդայիկ գադջեթների տերերը կարող են խախտել մյուս հաճախորդների անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը՝ գաղտնի նկարելով եւ տեսաձայնագրելով նրանց:
Ավելի վաղ Google Glass ակնոցներով մարդկանց մուտքն արգելել էին նաեւ ամերիկյան կինոթատրոնները, խաղատները եւ սթրիփ-ակումբները, գրում է Daily Mail-ը: Բացառված չէ, որ շուտով նման արգելք կսահմանեն նաեւ ամերիկյան բանկերը:
Google Glass-ը վաճառքի է հանվել ԱՄՆ-ում 2013թ. ապրիլին: Ակնկալվում է, որ սարքը հասանելի կլինի ազատ վաճառքում արդեն այս տարեվերջին: Տեսախցիկով եւ Wi-Fi-ով օժտված Google Glass-ը ստեղծում է «լրացուցիչ իրականության» (augmented reality) էֆեկտ: