16:02 | 26.04.13 | Նորություններ | 5340

Orange-ը սկսել է SonyXperia Z սմարթֆոնի վաճառքները

Այսօր Orange-ը ներկայացրել է Sony ընկերության առաջատար մոդելը՝ Sony Xperia Z Android համակարգով սմարթֆոնը՝ 5 դյույմանոց Full HD էկրանով, չորսմիջուկանի պրոցեսորով եւ 13 մեգապիքսել հզորությամբ արագագործ ֆոտոխցիկով:

Ինչպես հայտնել են ընկերությունում, Sony Xperia Z-ի էկրանը, որը ստեղծված է Sony-ի Bravia հեռուստացույցների տեխնոլոգիայով, սմարթֆոնին է բերում Sony ընկերության՝ հեռուստացույցների արտադրության բազմամյա փորձը եւ դիտողին կարծես «տեղափոխում է» էկրանի մեջ վառ ու հստակ գույների շնորհիվ:

Սմարթֆոնի հնարավորություններից է վերջինիս ջրակայունությունը, որը թույլ է տալիս լուսանկարներ եւ տեսաձայնագրություններ անել ջրի մեջ՝ մինչեւ մեկ մետր խորության վրա:

Սմարթֆոնն ապահովում է մինչեւ 42 Մբ/վ ներբեռնման արագություն:

«Մեր բաժանորդներին մենք առաջարկում ենք համաշխարհային լավագույն նորարարությունները՝ ներկայացնելով նրանց լայն ընտրություն: Sony Xperia Z-ը՝ այս հրաշալի սմարթֆոնը, գալիս է լրացնելու բարձր պահանջներ ունեցող սպառողների համար նախատեսված սմարթֆոնների մեր պորտֆոլիոն: Մենք ուրախ ենք լինել առաջին օպերատորը Հայաստանում, որն առաջարկում է այն իր խանութներում»,- նշել է Օրանժ Արմենիայի Վաճառքի գծով տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:

Sony Xperia Z-ի վաճառքի գինն Orange-ի խանութներում 370,000 դրամ է, սակայն Orange-ն առաջարկում է այն ձեռք բերել հատուկ գնով՝ Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրությունների հետ միասին: Վերջիններից որեւէ մեկին 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում սմարթֆոնը կարելի է ձեռք բերել՝ սկսած 205,000 դրամից: Պանտերա սակագնային պլանի բաժանորդներն իրենց բաժանորդագրության առաջին տարվա ընթացքում ամսական կստանան մինչեւ 1ԳԲ անվճար ինտերնետ: