11:01 | 25.04.13 | Նորություններ | 1409

Նախագծվել է հատուկ ստեղնաշար պլանշետների համար

Գերմանացի եւ ամերիկացի գիտնականները ստեղծել են ստեղնաշարի նոր շարվածք, որը հարմարեցված է «թաչսքրին» սարքերի՝ պլանշետների եւ խոշոր սմարթֆոնների վրա բութ մատերով տպելու համար:

Մոնթանա նահանգի Սենթ Էնդյրուս համալսարանի պրոֆեսոր Փեր Օլա Քրիսթենսոնը պնդում է, որ ստեղնաշարի նոր շարվածքը, որն անվանվել է KALQ, շատ ավելի հարմար է պլանշետների համար, քան ավանդական QWERTY-ն, գրում է BBC-ն:

Նոր վիրտուալ ստեղնաշարը հավելվածի տեսքով հասանելի է լինելու Android սարքերի համար:

Ըստ հետազոտողների թմի, «թաչսքրինների» վրա QWERTY ստեղնաշարով օգտագործողները չեն կարող րոպեում հավաքել ավելի քան 20 բառ, ինչը շատ ավելի քիչ է, քան եթե օգտագործողն աշխատեր ֆիզիկական ստեղնաշարով:

KALQ ստեղնաշարը թույլ է տալիս րոպեում հավաքել մինչեւ 37 բառ: Այն պաշտոնապես կներկայացվի մայիսի 1-ին Փարիզում կայանալիք` մարդկանց եւ համակարգչային համակարգերի շփմանը նվիրված CHI 2013 համաժողովում: