13:30 | 18.04.13 | Նորություններ | 1232

Հաստատվել է ՏՏ ոլորտի խթանման ծառայությունների 2013թ. ծրագիրը

ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2013 թ-ի ծրագիրը եւ միջոցառումների ցանկը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացնելով հարցը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանն ասել է, որ նախատեսված միջոցառումների իրականացման համար պետական բյուջեից կհատկացվի 80 մլն դրամ:

Տիգրան Դավթյանի խոսքով, միջոցառումները իրականացվելու են մասնավոր հատվածի եւ միջազգային կառույցների հետ համատեղ:

“Միջոցառումներն ուղղված կլինեն ՏՏ ոլորտի առաջխաղացմանը, Հայ-հնդկական գերազանցության կենտրոնի գործունեության զարգացմանը, միջազգային ընկերությունների ծրագրերի համաֆինանսավորմանը”, - ասել է Տիգրան Դավթյանը: