13:01 | 17.04.13 | Նորություններ | 855

Samsung-ին կասկածում են HTC-ի քննադատներին վճարելու մեջ

Թայվանի տնտեսական մրցակցության պաշտպանության մարմինները ուսումնասիրում են լուրերն այն մասին, որ հարավկորեական Samsung-ը վճարել է մարդկանց, որպեսզի վերջիններս քննադատեն մրցակից թայվանական HTC-ին՝ վերջինիս սարքերի մասին իրենց մեկնաբանություններում:

Ըստ կասկածների, Samsung-ը վճարել էր ուսանողներին, որպեսզի վերջիններս բացասական մեկնաբանություններ գրեն HTC-ի սմարթֆոնների մասին, գրում է BBC-ն:

Samsung-ը չի հերքել իր թայվանյան ներկայացուցչության կողմից կատարված այս գործողությունները եւ հայտարարել է, որ նման «միջադեպը» հակասում է ընկերության հիմնարար սկզբունքներին: Ընկերությունը խոստացել է, որ հետագայում իր մարքեթինգը Թայվանում իրականացվելու է Samsung-ի «թափանցիկության եւ ազնվության փիլիսոփայությանը» համահունչ:

Եթե Samsung-ի մեղքը հաստատվի, իրեն սպառնում է 25 մլն թայվանական դոլարի (շուրջ $800 մլն) տուգանք: