14:51 | 05.04.13 | Նորություններ | 1923
ԱրմենՏելը (Beeline ապրանքանիշ) շուրջ 5 անգամ իջեցրել է ֆիքսված կապի միանվագ ծառայությունների սակագները ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար:
Հիմնական հեռախոսագծի տեղադրումը նախկին 12000 դրամի փոխարեն այժմ կազմում է 2400 դրամ, իսկ հիմնական հեռախոսագծի ժամանակավոր տեղադրումը (մեկ ամսից ոչ ավել) այժմ կազմում է 1800 դրամ նախկին 9600 դրամի փոխարեն:
«ԱրմենՏելը նորարարական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ զգալիորեն նվազեցնում է ֆիքսված հեռախոսակապի միանավագ ծառայություների սակագները: Ուրախ ենք, որ մեր հաճախորդներն այժմ կարող են միանալ ֆիքսված հեռախոսակապին ավելի շահավետ պայմաններով եւ ստանալ իրականում բարձորակ կապ բավականին ցածր սակագնով»,- նշել է ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը: