14:31 | 05.04.13 | Նորություններ | 2991
Արցախի հեռահաղորդակցային օպերատոր Ղարաբաղ Տելեկոմը ապրիլի 8-ից մինչեւ 36%-ով նվազեցնում է օպտիկամանրաթելային ինտերնետ-կապի սակագները:
Նոր սակագները ներկայացված են ստորեւ.
Թողունակություն (կբիթ/վրկ) Սակագին (դրամ)
մինչեւ 512 2400
մինչեւ 1024 2800
մինչեւ 2048 4500
մինչեւ 3072 6500
մինչեւ 5120 8800
մինչեւ 6144 13800
« 2012 թվականի նոյեմբերի 8-ից սկսած Ղարաբաղ Տելեկոմը իջեցրել է
ինտերնետի սակագները մինչեւ 70%, ինչը արտացոլում է շուկայական պահանջարկի եւ բաժանորդային բազայի աճը», - հայտնել են ընկերությունում: