10:35 | 22.03.13 | Նորություններ | 802
2012 թ. ինտերնետ-բաժանորդների քանակը հանրապետությունում հասել է 1մլն 869 հազարի, ԱԺ նիստում ասել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Դա նշանակում է, ինտերնետից օգտվում է Հայաստանի բնակչության 64.5%-ը:
Ներկայացնելով հանձնաժողովի 2013թ. գործունեության ծրագիրը, Ռոբերտ Նազարյանն ասել է, որ այս տարի կշարունակվեն հեռախոսների թվայնացման ու հեռախոսակապի արդիականացման աշխատանքները, իսկ տարվա վերջին հանրապետությունն ամբողջովին կապահովվի բջջային ծածկույթով:
Ըստ Ռոբերտ Նազարյանի՝ 2013 թվականին շարունակվելու է ամրակցված հեռախոսային ցանցերի թվայնացման գործընթացը հանրապետության ողջ տարածքում: Նախատեսում է նաեւ ավարտել հանրային ամրակցված հեռախոսացանցի բաժանորդային գծերի համատեղ օգտագործման կանոնակարգի մշակման աշխատանքները: